21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր քաղաքացիներին կտեղափոխեն հատուկ թաղամասեր

Ամստերդամի իշխանությունները ծրագրել են վտանգավոր հարեւաններին քաղաքի կենտրոնում գտնվող մինիմալ հարմարություններով բնակարաններից տեղափոխել հատուկ առանձնացված թաղամասեր, հաղորդում է “BBC News”-ը: 

Խուլիգաններին կփնտրեն քաղաքապետարանի աշխատակիցները` ըստ հարեւանների բողոքների, որոշ ժամանակ կհետեւեն նրանց եւ եթե այդ ընթացքում նրանց վարքը չփոխվի, ապա նրանց կտեղափոխեն հատուկ թաղամասերը, որտեղ իրավախախտները կմնան 6 ամիս` ոստիկանների եւ հատուկ ծառայությունների հսկողության տակ: 

Նախագծի իրականացման համար մեկ մլն եվրո կպահանջվի: Իշխանությունները նշել են, որ այն կգործի միայն բացառիկ դեպքերում: Օրինակ` եթե մարդիկ հալածեն իրենց հոմոսեքսուալ հարեւաններին նրանց սեռական կողմնորշման պատճառով կամ սպառնալ քրեական գործով վկաներին:

Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լաանը հայտնել է, որ ներկայումս հակառակն է` անմեղ քաղաքացիներն են ստիպված լինում տեղափոխվել իրենց վախեցնող կամ սոցիալապես վտանգավոր հարեւաններից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ