20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մանկատան դաստիարակչուհին դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային /վիդեո/

Իրկուտսկի մանկատներից մեկում դաստիարակչուհին դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային, քանի որ 10-ամյա երեխան պատահաբար կոտրել է ջրի ծորակը, հայտնում է «РГ»-ն:

Ծեծի արդյունքում երեխայի մեջքը ամբողջովին կապտուկների մեջ է: Նրա ընկերները լուսանկարել են տղային եւ լուսանկարը տեղադրել են համացանցում:

Դեպքի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է սկսել: Մանկատան տնօրենը հայտնել է, որ ծեծված երեխան բավական բարդ բնավորություն ունի, երբ դաստիարակչուհին նրան նկատողություն է արել, վերջինը սկսել է վիճել կնոջ հետ, դաստիարակչուհու նյարդերն էլ տեղի են տվել:

Նշվում է նաեւ, որ դաստիարակչուհին վերջերս էր աշխատանքի անցել տվյալ մանկատանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ