24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մամեդյարովը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ընդունելով ԵԽԽՎ հատուկ առաքելությանը, հայտարարել է, որ Ադրբեջանում անհրաժեշտ  միջոցառումներ են ձեռնարկվել ժողովրդավարական, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Նա նշել է նաեւ, որ այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան, չի համապատասխանում այդ գրասենյակի մանդատին, գրում է contact.az-ը:

«100 մլն բնակչություն ունեցող երկրներ ԵԱՀԿ-ն 400-500 դիտորդ է ուղարկում։ Միաժամանակ, ԺՀՄԻԳ-ը ցանկանում է 400 դիտորդ էլ ուղարկել Ադրբեջան, որը 9.5 մլն բնակչություն ունի։ Այդքան երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդներ 125 շրջանում «չափազանց անհամաչափ է»,- ասել է նա:

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան, սակայն Բաքուն հրաժարվել էր նման քանակությամբ դիտորդներ ընդունել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ