Սպանվել է Շամշադինի զինկոմը.բացառիկ մանրամասներ
Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում հնչած կրակոցի զոհը դարձավ Շամշադինի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանը: Գյուղում գտնվող Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ զինկոմին սպանել է նրա աշխատակիցը և համագյուղացին` գումարտակի հրամանատար Արթուր Մկրտչյանը:
«Դերոն կարգին մարդ էր, ոչ մեկին վատ բան չէր արել, սաղ կյանքը կռված, գյուղի ու սահմանի համար արյուն տված տղա, ու էս խառը օրերին սենց անիմաստ զոհ դարձավ»,-պատմել են հարևանները:
Հարևանների պատմելով սպանության պատճառը անիմաստ վեճն է եղել: Համագյուղացին, որը գումարտակի հրամանատար էր այդ օրը չարաշահել էր ալկոհոլը: Գիշերը` Արթուր Մկրտչյանը աղմուկով արագընթաց սլացել է գյուղում: Պապյանը նրան սաստել է: «Խմած, հարբած վիճակում է եղել, չի գիտակցել»:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել կասկածյալին, ինչպես նաև հայտնաբերվել է հանցագործության գործիքը: