Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի դուստրը որոշել է փոխել սեռը /ֆոտո/
Հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի` Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի 9 տարեկան դուստրը` Շայլոն, որոշել է փոխել սեռն ու տղա դառնալ: Աղջիկը կյանքի հենց սկզբի տարիներից նախընտրում է խաղալ տղաների հետ, մազերը կարճ կտրում է, տղայի շորեր հագնում եւ անգամ բոլորին խնդրում է իրեն Ջոն անվանել, հայտնում է Вести.Ру-ն:
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ծնողները շատ անհանգստացած են իրենց դստեր պահվածքով եւ նրան հոգեբանի մոտ են տարել: Միեւնույն ժամանակ, սակայն, նշվում է, որ աստղային ծնողները շատ են սիրում իրենց դստերն ու նրան կընդունեն այնպիսին, ինչպիսին որ նա ցանկանա լինել:
Հայտնի է դարձել նաեւ, որ հոգեբանը Ջոլիին ու Փիթին ասել է, որ միայն դեռահաս տարիքում Շայլոն կհասկանա` ցանկանում է աղջիկ լինել, թե տղա:
Ներկայումս Շայլոն դպրոց չի հաճախում, տնային պայմաններում է կրթվում եւ շփվում է միայն հարազատների հետ: