26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավազակային հարձակում սահմանային գյուղում

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում այս գիշեր ավազակային հարձակման դեպք է գրանցվել: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Բաղանիսի գյուղապետարանից:

Գյուղապետարանից հայտնեցին, որ հարձակվողները 3 դիմակավորված  անձինք են եղել: Ավազակային հարձակման թիրախը հանդիսացել է  Բաղանիսի բնակիչ Արարատ Հարությունյանի տունը:

«Գյուղի խանութն էր աշխատացնում, իր համար հանգիստ ապրում էր, սահմանին նման դեպքը տարօրինակ է ու մեր համար դրա բացահայտումը շատ կարևոր է»,մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գյուղում լարված իրավիճակ է, ոստիկանները շրջում են տներով, փորձում գողերին գտնել:

Նախնական գնահատմամբ Հարությունյանի տնից շուրջ 4 միլիոն դրամի գույք են հափշտակել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ