25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում

Պարզաբանում՝ գերմանաավստրիական սահմանին սահմանային ստուգումներ մտցնելու առնչությամբ

Գերմանիայի դեսպանությունը հանգամանքների բերումով տալիս է հետևյալ պարզաբանումը.

Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա ենթելադրում անվտանգության պահանջները, և այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ:

Այդուհանդերձ՝ սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երևանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաև Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի և Շվեդիայի համար:

Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

Մամուլի բաժին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ