“Facebook”-ը` ապահարզանների պատճառ
2011-ին Մեծ Բրիտանիայում ապահարզանների մեծ մասի պատճառ է դարձել “Facebook”-ը: Ուսումնասիրությունների արդյունքում` ապահարզանի դիմողներից 5 հազարը բողոքել են իրենց ամուսինների գործողություններից տվյալ սոցկայքում: Բողոքների պաճառ է հիմնականում դարձել այն, որ ամուսիներից մեկը տեսել է մյուսի ուղարկած “անպարկեշտ” հաղորդագրությունները հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Բացի այդ` բրիտանացիներն իմացել են իրենց “կեսերի” անվայել պահվածքի մասին նաեւ նրանց վիրտուալ ընկերներից: Նման ուսումնասիրություն անց էր կացվել նաեւ 2 տարի առաջ, սակայն այդ ժամանակ “Facebook”-ի անունը նշվել է ապահարզանի դիմումներից յուրաքանչյուր 5-րդում: Հետաքրքիր փաստ է այն, որ մյուս հայտնի սոցկայքը` “Twitter”-ը, ընդհանրապես “մեղավոր” չէ բրիտանացիների բաժանման մեջ: 2011-ին զույգերի ընդամենը 0,4 տոկոսն է բաժանվել դրա պատճառով: Նշենք, որ “Facebook”-ն աշխարհի ամենահայտնի սոցկայքն է համարվում: Նրա ակտիվ օգտատերերի թիվը հասնում է 800 մլն-ի: