20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դաջվածքի սրահ` եկեղեցում

Միչիգանցի քահանա Սթիվ Բենթլին իր եկեղեցում դաջվածքի սրահ է բացել, գրում է  “The Flint Journal”-ը: Այս կերպ նա հույս ունի եկեղեցի բերել այն մարդկանց, ովքեր իրենց լավ չեն զգում ավանդական եկեղեցական միջավայրում:

Քահանայի կարծիքով` դաջվածքներն անվնաս են բարոյականության տեսանկյունից: Պարտադիր չէ դրանք կապել թմրանյութեր օգտագործելու հետ: Ինքը` քահանան, ունի 2 դաջվածք, որոնցից մեկն արվել է եկեղեցու սրահում: Եկեղեցու մշտական հաճախորդների թիվը հասնում է հազարի, իսկ հանգստյան օրերի պատարագներին գրեթե 500 մարդ է այցելում:

Բենթլիի խոսքով` դաջվածքի սրահը շատ մարդկանց է գրավում, սակայն այնտեղի բոլոր հաճախորդները չեն մտնում եկեղեցի: Բացի սրահից, քահանան նաեւ  ոչ ավանդական այլ միջոցների համար է օգտագործում եկեղեցին: Օրինակ` թույլ է տալիս այնտեղ անցկացնել մարտեր առանց կանոնների, ինչպես նաեւ օգտագործել եկեղեցին որպես մեքենաների վերանորոգման վայր:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ