07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մեկնարկում է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը

Դուշանբեում այսօր մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկօրյա գագաթնաժողովը, որի պաշտոնական մասը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 15-ին, գրում է Ria.ru-ն:

Նշվում է, որ նախ կկայանա ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որին կհաջորդի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Ծրագրված է ղեկավարների հանդիպումը նեղ եւ ընդլայնված կազմերով, համատեղ փաստաթղթերի ստորագրում եւ ընդունելություն գագաթնաժողովը հյուրընկալողի անունից:

Հարկ է նշել, որ գագաթնաժողովի ավարտից հետո ՀԱՊԿ-ի նախագահությունը մեկ տարով կանցնի Հայաստանին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ