Սեքսը լավագույն քնաբերն է
Առողջ եւ խորը քնի համար լավագույն միջոցներից մեկը կանոնավոր կերպով սեքսով զբաղվելն է քնից առաջ: Հարցումների արդյունքում յուրաքանչյուր 6-րդ բժիշկն այս նույն խորհուրդն է տվել, որպես հանգիստ քնի նախապայման: Հարցված մասնագետների 82 տոկոսն ընդգծել է, որ մարդիկ լրջորեն վտանգում են իրենց առողջությունը, եթե բավարար չեն քնում:
Բժիշկների 61 տոկոսը նշել է, որ մարդկանց մեծամասնությունը չի դիմում բժշկական միջամտության քնի խանգարումների համար, քանի որ նրանք իրենց վիճակը բավարար կերպով լուրջ չեն գնահատում: Միայն բնակչության 21 տոկոսն է քնում այնքան, որքան խորհուրդ է տրվում` 8 ժամ: Մասնագետները կարեւոր են համարում, որ այդ քունը լինի հնարավորին չափ “որակյալ”: