29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակել է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է նոր բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, բանաձևն ընդունվել է կոնսենսուսով. դ րա օգտին է քվեարկել 80 պետություն:

Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններին և կառույցներին նշել Ցեղասպանության հանցագործության զոհերի միջևազգային օրը` բարձրացնելով տեղեկացվածությունը Ցեղասպանության մասին կոնվեցիայի վերաբերյալ:

Պաշտպանության համար պատասխանատվության (R2P) համաշխարհային կենտրոնը բանաձևի ընդունման համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտել Հայաստանի Հանրապետությանը բանաձևի ընդունման նպատակով ներդրած ջանքերի համար:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բանաձևի ընդունման համար: «Ցեղասպանության զոհերի հիշողությունը պետք է օգնի մեզ հաղթահարելու մեր ցավը, վշտակցությունն ու հավաքական մեղավորությունը, գործելու միասին, որպեսզի մեկընդմիշտ ազատենք աշխարհն այս ոչ մարդկային հանցագործությունից: ՄԱԿ-ն իր անդամների և համակարգի միջոցով պետք է ցույց տա իր կարողությունը այս նպատակին հասնելու ճանապարհին: Գործիքակազմից և կառուցվածքից բացի անհրաժեշտ է կամքի առկայություն: «Այլևս երբեք»-ը պետք է արտասանվի մեկ անգամ և վերջնականապես»,- նշել է Մնացականյանը` ընդգծելով, որ բոլորը հավաքական պատասխանատվություն են կրում կառուցելու այնպիսի մի համակարգ, որը կկանխարգելի ցեղասպանության հանցագործությունը: «Դա կլինի լավագույն ձևը, որով հարգանքի տուրք կմատուցվի զոհերի հիշատակին»,- եզրաձակել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ