Լինդսի Լոհանին առաջարկել են մարմնավորել Էլիզաբեթ Թեյլորին
Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Լինդսի Լոհանին առաջարկել են “Էլիզաբեթ եւ Ռիչարդ. սիրո պատմություն” ֆիլմում մարմնավորել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին:
Ներկայումս դերասանուհին բանակցություններ է վարում “Lifetime” ընկերության հետ, որը զբաղվում է ֆիլմով: Այն կպատմի Թեյլորի եւ նրա ամուսնու` դերասան Ռիչարդ Բարտոնի հարաբերությունների մասին, ովքեր ամուսնացած են եղել 1964-1974 եւ 1975-1976-ականներին: Ամուսնական զույգը միասին նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում:
Վերջին տարիներին Լինդսի Լոհանը ավելի շատ աչքի է ընկնում իր սկանդալային պատմություններով, քան կինեմատոգրաֆիայում իր ունեցած դերով: 2011-ի նոյեմբերին դերասանուհուն մեկ ամիս ազատազրկման դատապարտեցին իր պայմանական պատիժը խախտելու համար: