Այսօր Շնորհակալության միջազգային օրն է
Հունվարի 11-ն անկասկած կարելի է համարել “ամենաքաղաքավարի” օրերից մեկը, քանի որ այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը:
Շնորհակալական խոսքերն ունեն կախարդական նշանակություն: Նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգեւում, ուշադրություն ցուցաբերում եւ դրական էմոցիաներ են փոխանցում:
Իզուր չէ տուրիստական ուղեցույցներում նշվում, որ “շնորհակալություն” բառը նույնիսկ ակցենտով արտասանելով այն երկրի լեզվով, որտեղ գտնվում ես, արժանանում ես ավելի բարեկիրթ եւ արագ սպասարկման:
Հոգեբանները նշում են, որ շնորհակալական խոսքերը “շոյում ” են մարդկանց լսողությունը եւ հանգստացնում: Կարեւորը` անկեղծ սրտով ասելն է: Իզուր չէ, որ մարդիկ հնում հավատամք են ունեցել` չարտասանել շնորհակալական խոսքեր նյարդայնացած վիճակում: