16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հարսանիքի օրն` առանց ներքնազգեստի

Բրազիլիայի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Օզիաս Զիզին առաջարկել է արգելել տեղի հարսնացուներին եկեղեցում պսակադրվելու գնալ առանց ներքնազգեստի: Քաղաքական գործչի կարծիքով` աղջիկները պետք է հարգանք տածեն կրոնական կառույցի հանդեպ եւ գիտակցեն, որ չի կարելի նման վայրերում առանց վարտիքի գտնվել:

Զիզիի խոսքով` Բրազիլիայում շատ աղջիկներ գերադասում են առանց ներքնազգեստի մոտենալ զոհասեղանին, քանի որ դա լավ նշան են համարում: Բանն այն է, որ Բրազիլիայում սնահավատություն կա, իբր թե դա օգնում է երջանիկ ամուսնական կյանք ունենալուն: Չինովնիկի նախաձեռնությունը դեռ կյանքի չի կոչվել, սակայն նա հույս ունի, որ եթե իր սեփական քաղաքում  ինքը համախոհներ գտնի, ապա ամեն ինչ կանի ողջ երկրում առանց ներքնազգեստի պսակադրվելն արգելելու համար: Իսկ տեղի քահանաներից մեկը նույնիսկ քննադատել է Զիզիին` նշելով, որ աբսուրդ է վերահսկել մարդու` ներքնազգեստ հագնելու հարցը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ