04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աստղային զույգին հյուրընկալել են Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման  Սպիտակ տան Օվալային դահլիճում հանդիպել է դերասաններ Անջելինա Ջոլիին եւ Բրեդ Փիթին, հայտնում է “Associated Press”-ը:

Դերասանական զույգին լրագրողները տեսել էին Սպիտակ տան մոտ: Նախագահի մամլո ծառայությունը հաստատել է, որ նրանք հանդիպել են նախագահի հետ: Ամուսինները Վաշինգտոն էին ժամանել Ջոլիի ռեժիսորական աշխատանքի դիտումը կազմակերպելու համար:

Օբաման Փիթի եւ Ջոլիի հետ քննարկել է, թե ինչպես կարելի է կանխել մարդկանց զանգվածային մահերը ռազմական հակամարտությունների ժամանակ:

2010-ին Օբաման Սպիտակ տանն ընդունել էր Ջորջ Քլունիին, որի հետ քննարկել էր անկախության շեմին կանգնած Հարավային Սուդանում տիրող իրավիճակը:

Քննադատները հաճախ են մեղադրում Օբամային հոլիվուդյան աստղերի հետ  սերտ հարաբերություններ ստեղծելու մեջ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ