04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը կշարունակի իր ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պնդում է Հարավային Կովկասի երկրներում ժողովրդական բարեփոխումներ անցկացնելու, մարդու իրավունքները եւ ազատությունը լիարժեք հարգելու անհրաժեշտությունը:

Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը համատեղ ջանքեր են գործադրել Կովկասում առաջընթացի հասնելու համար, “չնայած որ տարածքային վեճերը եւ հետագա քաղաքական ու տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը խոչընդոտ են հանդիսանում ավելի կայուն իրավիճակ հաստատելու համար”:

Պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին, ինչպես նաեւ կշարունակի իր երկխոսությունները Մինսկի խմբում, որպեսզի օգնի Հայաստանին եւ Ադրբեջանին` խաղաղ եւ երկարաժամկետ որոշման հանգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ