Կառավարության աշխատակիցը ստիպված էր հատուցել կյանքով
Կառավարությունում, երեկ սեպտեմբերի 7-ին ինքնասպանության փորձ կատարած անվտանգության աշխատակիցը` Լյուդվիգ Հովհաննիսյանը, գրություն է թողել, որտեղ նշել է, որ իր պարտքերի փոխարեն հատուցում է սեփական կյանքով: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց Հովհաննիսյանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը :
Թիվ 1 համալսարանական կլինիկա տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանի վիրահատությունը լավ է անցել: Բժիշկները ակնկալում են վիճակի կայունացում:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Լյուդվիգը պարտքեր ու ֆինանսական խնդիրներ է ունեցել, բայց տան անդամներին այդ մասին ոչինչ չի ասել: Նրանց համար դաժան անակնկալ է եղել տեղի ունեցածը, քանի որ ոչ ոք նրա հոգևիճակում փոփոխություն չի նկատել:
Տեղեկացնենք, ինքնասպանության փորձի փաստի առիթով ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):