23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սահմանում հակառակորդը ակտիվացել է

Համաձայն Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների, 2012թ. առաջին  օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսեւորել են առանձնակի ակտիվություն:

Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման նկատելի ակտիվություն է արձանագրվել նաեւ անցած շաբաթվա ընթացքում: Մասնավորապես շփման գծի հարավարեւելյան, կենտրոնական եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը օգտագործել է գնդացրային եւ դիպուկահար զինատեսակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով ադրբեջանական բանակի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ