02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել

Ադրբեջանում երեկվանից մեկնարկել են հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ: Համաձայն զորավարժության սցենարի` զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, կատարվելու են պաշտպանության վարման, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ, հայտնում է Tass.ru-ն:

Փոխանցվում է, որ զորավարժությունը տևելու է մինչև սեպտեմբերի 13-ը, դրան մասնակցելու է  65 հազար զինծառայող,  700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, շուրջ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, 20 նավ, կատեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, 6 հազար պահեստային զինվորական և անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունը ղեկավարելու է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ