Ինչու՞ են թաքցնում Լաչինի ազատագրման մանրամասները. բացահայտ ճշմարտություն /վիդեո/
1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր: Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին ”Կյանքի ճանապարհ”: Հետախույզ վետերանների միություն” ՀԿ նախագահ Սուրեն Կարապետյանը այդ ճանապարհը նվաճած ազատամարտիկների թվում էր:
Սուրեն Կարապետյանը գիտի ավելին, այնքան ինչի մասին առ այսօր չի խոսվել:
Լաչինի ազատագրումը և դրա ստատեգիական նշանակությունը առ այսօր չեն լուսաբանվել: Կանցնեն տարիներ ու կենդանի վկաները այլևս չեն պատմի մահի ու արյան գնով նվաճված ազատության մասին:
“Լաչինի գրավումը բավականին բարդ գործողություն էր, որի պատասխանատվությունը իրենց վրա չվերցրին պետական այրերը: Լաչինի ազատագրումը բոլորովին կապ չուներ Շուշիի ազատագրման հետ: Այն անգամ պլանավորված չի եղել…”,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սուրեն Կարապետյանը:
Նա նկատեց, որ Լաչինի ազատագրման ժամանակ Վազգեն Սարգսյանը որոշում կայացրեց, ըստ որի մեր ղեկավարությունը պատասխանատվություն չկրեց:
Սուրեն Կարապետյանը անդրադարձավ ռազմական բավականին կարևոր այս գործողության մանրամասներին: Չլուսաբանված տվյալների առանցքից պարզվեց դեռևս թարմ պատմությունը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: