27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօր “The Beatles”-ի համաշխարհային օրն է /վիդեո/

Հունվարի 16-ը ամբողջ աշխարհում նշում են որպես լեգենդար  “The Beatles” խմբի օր: 1957-ի հունվարի 16-ին Լիվերպուլում կայացել է “Cavern” ակումբի բացումը, որտեղ ժամանակին իր դեբյուտային ելույթն է ունեցել խումբը: Այս օրը նշվում է արդեն 9-րդ անգամ` Յունեսկոյի որոշմամբ:

The Beatles”-ը 20-րդ դարի ամենահայտնի եւ ամենահաջողակ ռոք խումբն է: 2004-ին “Rolling Stone” ամսագիրը անվանել է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 500 լավագույն երգերը, որում 23-ը  “The Beatles”-ի երգերն են: Խմբի 4-րդ ալբոմը` “Beatles For Sale”-ը, բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում մնացել է 11 շաբաթ: Մինչ այժմ ոչ ոքի չի հաջողվել կրկնել այդ հաջողությունը:

Խմբի պատմության մեջ եւս մեկ չգերազանցված ռեկորդ կա. երաժիշտները 2 անգամ մասնակցել են “Էդ Սալիվանի շոուն” հեռուստահաղորդմանը` հավաքելով հեռուստատեսության պատմության մեջ ռեկորդային թվով հանդիսատես` 73 մլն մարդ:

The Beatles”-ի վերջին` “Let It Be” ալբոմը թողարկվեց 1970-ին, որից հետո խումբը ցրվեց, իսկ 1980-ի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվեց իր երկրպագու Մարկ Չեփմենի կողմից: 2001-ին քաղցկեղից մահացավ նաեւ Ջորջ Հարիսոնը: Խմբի մյուս 2 երաժիշտները` Փոլ Մաքարտնին եւ Ռինգո Սթարը, մինչ օրս շարունակում են ստեղծագործական գործունեությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ