28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Սարսափելի կադրեր. բուժքույրը դաժան ծեծի է ենթարկում նորածին երեխային /վիդեո/

Համացանցում սարսափելի տեսանյութ է հայտնվել, որտեղ ծննդատան բուժքույրը ծեծում է նոր լույս աշխարհ եկած փոքրիկին:

Միջադեպը տեղի է ունեցել Բուլղարիայի ծննդատներից մեկում: 40-ամյա բուժքույր Էմիլիա Կովաչովան դաժանորեն ծեծել է մի քանի օր առաջ լույս աշխարհ եկած աղջնակին, ինչը ֆիքսել են հիվանդանոցում տեղադրված տեսախցիկները, գրում է  НТВ.Ru-ն:

Կինը սկզբում ձեռքերով է հարվածում երեխային, ապա կաթի շշով, իսկ ինչ-որ պահի բուժքույրը փորձում է խեղդամահ անել փոքրիկին: Բարեբախտաբար, դա նրան չի հաջողվում:

Փոքրիկ Նիկոլը պարզապես հրաշքով է ողջ մնացել, այժմ նա ծանր վիճակում էեւ տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց:

Բուժքրոջը աշխատանքից ազատել են, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Փոքրիկի ծնողները պնդում են, որպեսզի քրեական գործ հարուցվի նաեւ հիվանդանոցի տնօրինության նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ