19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Գերման Ստերլիգովին ձերբակալել, ապա ազատ են արձակել

Նախօրեին ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին ազատ են արձակել այն բանից հետո, երբ դրանից ժամեր առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավայանում ձերբակալել էին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը:

«Նրան ձերբակալել են միջպետական որոնման պատճառով, որը հայտարարել էր Ադրբեջանը: Այժմ Գերման Լվովիչը հաստատ որևէ խնդիր չի ունենա: Նա Ռուսաստանի  քաղաքացի է և վերադարձել է տուն: Մոտ ժամանակներս նա ոչ մի տեղ չի մեկնելու, զբաղվելու է իր գործերով»,- ասել է Հայրապետովը, գրում է Ria.ru-ն:

Հարկ է նշել, որ ավելի վաղ Ադրբեջանը Լեռբային Ղարաբաղ այցելելու համար Ստերլիգովին միջազգային հետախուզում էր հայտարարել ` խափանման միջոցտ կալանավորումն ընտրելով: Ավելի ուշ նրա փաստաբանը հայտնել էր, որ Ինտերպոլը դադարեցրել է գործարարի որոնումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ