02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահացել է հայազգի դերասանուհի Ռոզի Վարտը

Ռոզի Վարտ

Մահացել է ֆրանսիական կինոյի եւ թատրոնի դերասանուհի հայազգի Ռոզի Վարտը: Այս մասին “Франс Пресс” գործակալությանը հայտնել է նրա ամուսին Պիեռ Բադելը:

Ռոզի Վարտն աշխատել է Ազգային թատրոնում, որտեղ 1958-ին ներկայացրել է “Յուբու արքան” ներկայացումը, որը դարձել է համաշխարհային թատրոնի դասական գործ: 1985-1993 Վարտը խաղացել է ֆրանսիական հայտնի “Maguy” հեռուստասերիալի 333 սերիաներում:

Դերասանուհուն ճանաչում են ոչ միայն սերիալներից: Նա նաեւ հանդես է եկել հայտնի ռեժիսորներ Անրի Վեռնոյի, Ժան Ռենուարի եւ Կլոդ Սոտեի ֆիլմերում:

Ռոզի Վարտը (իսկակակն անունը` Նեւարտե Մանուելյան) ծնվել է 1923-ին Թուրքիայում, հայկական ընտանիքում: Նրա ծնողները տեղափոխվել են Ֆրանսիա, երբ նա դեռ երեխա էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ