23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բարաք Օբաման “անընդունելի” է համարում Սիրիայում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “անընդունելի” է համարում Սիրիայում շարունակվող արյունահեղությունները եւ այդ երկրի կառավարության կողմից հակակառավարական ցույցերի մասնակիցների հանդեպ իրականացվող ճնշումները, հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը: Վաշինգտոնում կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է պաշտոնաթող լինի:

Օբամայի խոսքով` ԱՄՆ-ն ակտիվացնում է փորձերը` դիվանագիտական միջոցներով հասնելու ալ-Ասադի եւ նրա շրջապատի չինովնիկների պաշտոնաթողմանը: Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ը կհասնի դրան Սիրիայի վրա միջազգային ճնշում գործադրելով:

Բացի այդ ԱՄՆ-ը նաեւ կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` Սիրիային վերաբերող որոշումը պետք է այնպիսին լինի, որ Բաշար ալ-Ասադը պատասխանատվություն կրի Սիրիայում տեղի ունեցած դեպքերի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ