04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բուխարեստում զանգվածային անկարգություններ են /վիդեո/

Ռումինիայի մայրաքաղաքում անկարգություններ են: Մարդիկ փողոցներում խարույկներ են վառում, ջարդում խանութների ցուցափեղկերը եւ մեքենաների ապակիները, քարեր նետում ոստիկանների վրա: Ի պատասխան` հատուկ նշանակման ջոկատն արցունքաբեր գազ է օգտագործում: Ցույցերը շարունակվում են մի քանի օր շարունակ:

Հունվարի 16-ի անկարգություններից հետո ձերբակալվել էր 200 մարդ: Հազարավորները շարունակում են պահանջել, որ նախագահը պաշտոնաթող լինի:

Մարդիկ դժգոհում են կյանքի մակարդակի իջեցումից, աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների կրճատումից: Իշխանություններն իրենց հերթին կարծում են, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, որպեսզի Ռումինիան կարողանա դուրս գալ վերջին 60 տարվա ընթացքում երկրում տիրող ճգնաժամից եւ չգնա Հունաստանի հետքերով:
http://www.1tv.ru/news/world/196568

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ