Հոլիվուդում որոշել են շներին մրցանակ շնորհել /վիդեո/
Հոլիվուդում հատուկ “Colden Collar Award” կինոմրցանակ է սահմանվել ֆիլմերում եւ հաղորդումներում հանդես եկող շների համար:
“Ոսկե դնչկալ” մրցանակին հավակնող շների անունները հայտարարվել են հատուկ արարողության ժամանակ, որը վարել են դերասանուհի Պենելոպա Էնն Միլլերը եւ Ուգգի անունով շնիկը, ով խաղացել է “Արտիստ” ֆիլմում:
Շների համար նախատեսված մրցանակը սահմանել է “Dog News Daily” պորտալը, որը նախատեսված է շներին վերաբերող նորությունների համար:
“Colden Collar Award”-ին ընդհանուր առմամբ հավակնում են 24 դերասան շներ` 5 անվանակարգերում: Իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 13-ին` Լոս Անջելեսում: