“Pink Floyd”-ի Ռոջեր Ուոթերսն ամուսնացել է 4-րդ անգամ
“Pink Floyd” խմբի նախկին բասիստ Ռոջեր Ուոթերսը ամուսնացել է իր սիրելիի` դերասանուհի եւ ռեժիսոր Լորի Դերնինգի հետ: Ինչպես գրում է “New York Post”-ը, ամուսնական համեստ արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում` 6 հյուրերի մասնակցությամբ:
68-ամյա երաժիշտի ամուսնության մասին առաջինը հայտնել է դիջեյ Հովարդ Սթերնը` իր ռադիոշոուի ժամանակ:
Ուոթերսը եւ Դերնինգը նշանվել էին 7 տարի առաջ: Ամուսնանալու նրանց մտադրության մասին հայտնի դարձավ 2011-ի նոյեմբերին:
Սա Ուոթերսի 4-րդ ամուսնությունն է: Նախորդ ամուսնություններից նա 3 երեխա ունի:
Նորապսակներն ամուսնական ճամփորդության չեն մեկնի, քանի որ երաժիշտը ծրագրված ելույթներ ունի: Նրանք կմեկնեն Ավստրալիա, որտեղ էլ Ուոթերսը մի քանի համերգ կունենա: