27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“YouTube”-ն անց է կացնում իր սեփական կինոփառատոնը

“YouTube” կայքը կանցկացնի իր սեփական կինոփառատոնը` “Քո կինոն”  անվանումով, հայտնում է “Associated Press”-ը:

Միջոցառման մասնակիցներ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր 2012-ի փետրվարի 2-ից մարտի 31-ը կուղարկեն իրենց կարճամետրաժ ֆիլմերը մրցույթի համար, որը, բնականաբար, կանցկացվի “YouTube”-ում: Հաղթողներին կընտրի Թոնի եւ Րիդլի Սքոտների “Scott Free Productions” ընկերությունը:

Ֆիլմերը կարող են ցանկացած ժանր ներկայացնել:

Եզրափակիչում հայտնված 50 ֆիլմերը կցուցադրվեն փառատոնին նվիրված  “YouTube”-ով հեռարձակվող ալիքով, իսկ օգտատերերի քվեարկությունից հետո կընտրվեն լավագույն 10 ֆիլմերը, որոնք կցուցադրվեն Վենետիկյան 69-րդ կինոփառատոնի շրջանակներում:

Լավագույն ֆիլմի ստեղծողը կստանա պարգեւ` 500 հազար ԱՄՆ դոլարի չափով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ