23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երեխաների առեղծվածային մահեր Հնդկաստանում /վիդեո/

Արեւմտյան Բենգալիայում գտնվող Մալդա քոլեջին կից հիվանդանոցը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այստեղ անհայտ պատճառներով մահանում են հիվանդները: Վերջին 48 ժամվա ընթացքում 15 երեխա է մահացել, հայտնում է “NDTV”-ն:

Հնդկաստանի առողջապահության նախարարությունն արդեն խումբ է ուղարկել այնտեղ` պարզելու տարօրինակ երեւույթի պատճառները, սակայն մասնագետներից ոչ ոք տրված հարցերին չի կարողացել պատասխանել: Ինչ վերաբերում է քոլեջի տնօրինությանը, ապա ոչ տնօրենը, ոչ էլ փոխտնօրենը  տեղում չեն եղել:

Զարմանալին այն է, որ նույն հիվանդանոցում եւս 26 երեխա էր մահացել անցյալ տարվա նոյեմբերին:

Առողջապահության նախարարի խոսքով` Մալդայի հիվանդանոցում  բժիշկները քիչ են, իսկ հիգիենայի մակարդակը չի համապատասխանում ստանդարտներին:

http://youtu.be/P0WU_zvEGaE

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ