04 Մայիսի, Saturday, 2024
KFC

“BBC”-ն Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ է ցուցադրում

Բրիտանական “BBC” հեռուստաալիքի մամլո ծառայությունը հայտնել է, որ ֆիլմ է սկսում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մասին` “Պուտինը, Ռուսաստանը եւ Արեւմուտքը” վերնագրով:

4 սերիայից բաղկացած փաստագրական ֆիլմում Պուտինի մասին պատմում են անցյալի եւ ներկայի ազդեցիկ քաղաքական գործիչները: Ֆիլմի հեղինակ Նորմա Փերսի զրուցակիցները բացահայտում են վերջին 12 տարվա ընթացքում համաշխարհային կարեւորագույն իրադարձություններին վերաբերող  “հետնաբեմային” մանրամասներ:

Զրուցակիցների թվում, որոնց արխիվային նյութերը, ինչպես նաեւ նոր հարցազրույցները օգտագործվել են ֆիլմում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը եւ այլ հայտնի քաղաքական գործիչներ:

Ֆիլմում կան նաեւ մանրամասն հարցազրույցներ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ  Սաակաշվիլիի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ