Ինչու՞ են տղամարդիկ նախընտրում իրենցից տարիքով կանանց
Երբ հանդիպում են այնպիսի զույգեր, որտեղ կինը տասնյակ տարիներով մեծ է ամուսնուց, հարց է առաջանում` արդյոք տարիքը չի խանգարում իսկական սիրուն: Երբ երիտասարդ աղջիկները տիրանում են իրենցից տարիքով մեծ կանանց ամուսիններին, ոչ ոք չի զարմանում: Սակայն պատահում է նաեւ հակառակը` երբ երիտասարդ տղաները բաժանվում են իրենց ընկերուհիներից` հանուն իրենցից մեծ կանանց:
Ինչու՞ է այդպես պատահում: Որոշ հոգեբաններ պնդում են, որ իրեցից մեծ կանանց մեջ երիտասարդ տղաները փնտրում են “մոր փոխարինողի”: Նրանք բնազդաբար զգում են, որ այդ կինը կհոգա իրենց մասին, ինչպես սեփական որդու: Կա նաեւ մեկ այլ տեսակետ, ըստ որի տղաները տարիքով մեծ զուգընկերուհու են փնտրում “սիրային դրամայից” հետո, եթե նախկին ընկերուհին իրենց “փոխում” է մեկ ուրիշի հետ: Ընտրելով հասուն կնոջ` նրանք ենթադրում են, որ վերջինս չի դավաճանի իրենց, քանի որ 40 անց կանանց համար դժվար է զուգընկեր գտնելը: Որոշ տղաներ էլ կարծում են, որ տարիքով մեծ կանայք փորձառու սիրուհիներ են:
Պատճառները կարող են այլ բնույթի լինել, նույնիսկ` ֆինանսական, բայց ինչ բացատրություններ էլ լինեն այս հարցի շուրջ, հաստատ է մեկ բան. տղամարդիկ ավելի անկեղծորեն սիրում են կանանց, որոնք իրենց մայր կսազեին: