Մարիխուանա` պառլամենտում
Լեհ պատգամավոր Յանուշ Պալիկոտը սպառնացել է մարիխուանա ծխել պառլամենտի շենքում: Սա նրա կողմից յուրօրինակ բողոք է` թեթեւ թմրանյութերն օրինականացնելու հետ կապված նրա ծրագիրը չընդունելու դեմ, հայտնում է Լեհական ռադիոն:
Պատգամավորի ծրագրին դեմ է խորհրդարանի խոսնակ Եվա Կոպաչը, որը նույնիսկ բողոքել է դատախազությանը: Դա չի կանգնեցրել Պալիկոտին, որն իր հետ մարիխուանա ծխելու է հրավիրել նաեւ “Ազատ թմրախոտ” շարժման մասնակիցներին, որոնք աջակցում են նրա ծրագրին:
Լեհական օրենքով` մարիխուանա պահելու համար սահմանված պատիժն ազատազրկումն է: Գրեթե 10 հազար մարդ ներկա պահին բանտարկված է այդ գործով:
Եթե ոստիկանությունը Պալիկոտին եւ նրա կողմնակիցներին տեսնի մարիխուանա ծխելիս, նրանց կսպառնա մինչեւ 3 տարի ազատազրկում: