01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հաջող վերանորոգում` մեխը գլխի մեջ մխրճելուց հետո

9 սմ-անոց մեխը գլխի մեջ չի խանգարել 32-ամյա ամերիկացի Դանթե Աուտուլոյին շարունակել իր տան վերանորոգումը, ինչի ընթացքում էլ ստացել էր վնասվածքը: Ավարտելով վերանորոգումը` նա քնել է, իսկ առավոտյան իրեն վատառողջ է զգացել եւ հոսպիտալացվել:

Ինչպես հայտնել է ‘Sky News”-ը, Չիկագոյի հիվանդանոցներից մեկում կատարված ռենտգենը ցույց է տվել, որ երիտասարդը մեխերի համար նախատեսված հրացանով ոչ միայն վնասել է գլուխը, այլ նաեւ գլխի մեջ է մխրճել 9 սմ-անոց մեխը: Բարեբախտաբար, նրան հաջողվել է չվնասել նյարդային կարեւոր կենտրոնները, նա կարողացել է շարժվել, խոսել եւ չի կորցրել հիշողությունը:

Մինչ շտապ օգնության մեքենան երիտասարդին մի հիվանդանոցից մյուսն է տանելիս եղել վիրահատության համար, նա հասցրել է ռենտգենի նկարը տեղադրել “Facebook”-ում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ