Մահացել է երգչուհի Էտտա Ջեյմսը /վիդեո/
73 տարեկանում Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի R&B ոճի երգչուհի Էտտա Ջեյմսը, հայտնում է “Reuters”-ը:
Ջեյմսը տառապում էր մտագարությամբ, շաքարախտով, երիկամների հիվանդությամբ եւ լեյկիմիայով: 2011-ի դեկտեմբերին նրան հոսպիտալացրել էին, քանի որ երգչուհին չէր կարողանում ինքնուրույն շնչել: Այդ ժամանակ էլ բժիշկները հայտնել են, որ նրա մոտ նաեւ արյան քաղցկեղի վերջին փուլն է: Հունվարի 25-ին երգչուհին կդառնար 74 տարեկան:
Ջեյմսետա Հոուքինսը ծնվել է Լոս Անջելեսում, երբ նրա մայրն ընդամենը 14 տարեկան էր: Հորը հանդիպել է այն ժամանակ, երբ արդեն հայտնի երգչուհի էր:
Ջեյմսին հռչակ բերեց 1960-ին թողարկած նրա առաջին` “At Last!” ալբոմը: Հերոյինից կախվածությունն ազդեց նրա կարիերայի վրա 70-ականների ընթացքում, երգչուհին նույնիսկ ձերբակալվեց: Հաջողությունը վերադարձավ Ջեյմսի մոտ 1984-ին, երբ Օլիմպիադայի ժամանակ նա կատարեց ԱՄՆ-ի հիմնը:
Էտտա Ջեյմսը 3 անգամ արժանացել է “Գրեմմիի”:
http://youtu.be/zwxM–iDH2c