24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հոլիվուդյան սպանության զոհը հայ չէ

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է այն մարդու անունը, ում մարմնի մասերը գտնվել էին Հոլիվուդում: Ոստիկանության տվյալներով` մարմնի մասերը  պատկանում է ոչ թե հայի, այլ` 66-ամյա Հերվի Մեդելինին:

Լոս Անջելեսի ոստիկանությունն սկսել էր այս գործի ուսումնասիրությունը մի քանի օր առաջ, երբ Bronson Canyon-ի տարածքում 2 կին հայտնաբերել էին կտրված գլուխ` պոլիէթիլենային տոպրակում: Ավելի ուշ` այդ տարածքից ոչ հեռու, հայտնաբերվել էին 2 ոտք եւ 2 ձեռք:

Այս գործի հետ կապված ոստիկանությունը հարցաքննել է հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի թիկնապահին: Ինչպես գրում է “X17online”-ը, հետախույզները որոշել են հարցաքննել այդ տարածքի բնակիչներին` ինչ-որ ինֆորմացիա ստանալու նպատակով: Հենց Փիթի տան մոտ էին գտնվել ձեռքերը:

Սպանության հետաքննությամբ զբաղվում են ավելի քան 30 հետախույզ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ