Տղամարդուն չկորցնելու համար պարզապես պետք է պատրաստել դդմի կարկանդակ
Ոչ ոքի մտքով հավանաբար չի անցել, որ արական սեռի ներկայացուցիչներին կարող է գրգռել սովորական դդմի կարկանդակը: Այս զարմանալի եզրակացությանն են եկել Չիկագոյի բժիշկները: Մասնագետները որոշել են փորձ կատարել հոտերով եւ համերով, որպեսզի պարզեն, թե դրանցից որն է ավելի գրգռում տղամարդկանց:
Այս նպատակով կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուժեղ սեռի վրա մեծ ազդեցություն են ունենում լավանդայի եւ դդմի բույրը: Դրանք խթանում են արյան ներհոսքը արնանդամ, ինչն էլ զգալի կերպով ուժեղացնում է սեքսուալ ցանկությունը:
Բժիշկների կարծիքով` դդմի կարկանդակ պատրաստելու ժամանակ կարելի է դնել նաեւ արեւածաղիկներ, որոնք հարուստ են ցինկով, ինչը նույնպես ուժեղացնում է գրգռման գործընթացը, ինչպես նաեւ բարձրացնում է արական տեստոստերոն հորմոնի մակարդակը: