22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վիշապի տարին արդեն իր իրավունքների մեջ է. չինացիների խորհուրդը /վիդեո/

Ըստ արեւելյան օրացույցի` հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը վիշապի տարվա գալուստն է նշվում: Չինաստանում տոնախմբություններն արդեն սկսվել են եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 28-ը: Այս շաբաթը չինացիներն անվանում են “ոսկի”: Նրանց մոտ ավանդույթ է անպայման  այցելել  իրենց հարազատներին:

Անցյալ տարվա վերջին օրերին չինական թերթերում թեժ քննարկումներ էին այն թեմայի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի այս տարվա խորհրդանիշը: Վիշապը  Չինաստանի խորհրդանիշն է, հետեւաբար այն նաեւ երկրի իմիջն է հանդիսանում:

Վերջին տարիներին մոդայիկ է դարձել չինական հորոսկոպի բոլոր նշանները պատկերել սպիտակ եւ փափուկ: Չինացիների կարծիքով` դա շահավետ է կոմերցիոն տեսանկյունից եւ մոդայիկ է: Բացառություն չի լինի նաեւ վիշապը:

Չինական դիցաբանության մեջ վիշապը  բարի կենդանի է, այնպես որ չինացիները խորհուրդ են տալիս այս տարի սպասել դրական փոփոխությունների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ