05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սիրիան հրաժարվում է Արաբական երկրների լիգայի` կառավարությունը հանձնելու ծրագրից

Բաշար ալ-Ասադ

Սիրիայի ղեկավարությունը հունվարի 23-ին մերժել է իշխանությունը հանձնելու` Արաբական երկրների լիգայի առաջարկած ծրագիրը, այս մասին հայտնում է “Agence France-Presse”-ը:

Ըստ այդ ծրագրի` նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարվեր իր իրավասություններից եւ երկրի ղեկավարումը հանձնել իր տեղակալ Ֆարուկ ալ-Շարային:

Բացի այդ` ալ-Ասադին առաջարկվում էր նաեւ նոր կառավարություն ձեւավորել, որից հետո` կես տարվա ընթացքում, ծրագրվում էր երկրում ժողովրդավարական ընտրություներ կազմակերպել:Առաջարկված քայլերը Սիրիայում ընդունվել են որպես “իրենց ներքին գործերի մեջ խառնվել” եւ հայտնել, որ լիգայի նախաձեռնությունը “իրենց շահերց չի բխում”:

Սիրիական իշխանությունների պնդմամբ` գրեթե մեկ տարի շարունակվող հակամարտության կարգավորման համար բավական է միայն ակտիվացնել ահաբեկչության դեմ պայքարը:

2011-ի աշնանը լիգան եւս մեկ ծրագիր էր առաջարկել Սիրիային` բնակատեղիներից հանել զորքերը: Այս ծրագիրն իբր թե ընդունվել էր, սակայն դեկտեմբերին Սիրիա այցելած լիգայի ներկայացուցիչները հայտնել են, որ ծրագիրը չի իրականացվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ