Կարեն Շահնազարովը գերադասում է կինոն, ոչ թե նախարարի աթոռը
“Մոսֆիլմի” գործադիր տնօրեն Կարեն Շահնազարովը հայտնել է “РИА Новости”-ին, որ այն տեղեկությունը, թե իրեն մշակույթի նախարար են նշանակելու, ընդամենը ասեկոսե է, որ ինքը ոչինչ չգիտի այդ մասին:
Ռեժիսորը նշել է, որ ինքը գերադասում է կինո նկարահանել: “Քանի դեռ ես ուժ ունեմ, պետք է զբաղվեմ նկարահանումներով, դա իմ գոյության իմաստն է”,- հայտարարել է Շահնազարովը:
Մշակույթի նախարարի պաշտոնը նրա կողմից զբաղեցնելու լուրերն սկսեցին տարածվել անմիջապես այն բանից հետո, երբ գործող նախարար Ալեքսանդր Ավդեեւը հայտնեց, որ 2012-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններից հետո թողնելու է պաշտոնը` թոշակի անցնելու պատճառով: