Սկանդալային “Wikileaks”-ի հիմնադիրը հաղորադավար կդառնա
“Wikileaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը իրեն կփորձի հեռուստատեսության ոլորտում` որպես հաղորդավար:
Հայտնի է, որ Ասսանժի հաղորդումների շարքի թեման կլինի միջագային հանրության ճակատագիրը: Հաղորդման հյուրերը կլինեն հայտնի քաղաքական դեմքեր եւ հասարակական գործիչներ:
Ջուլիան Ասսանժի հեղինակած հաղորդման պրեմիերան հավանաբար կլինի 2012-ի մարտի կեսերից եւ կտեւի 30 րոպե: Ողջ աշխարհում շուրջ 600 միլիոն մարդ հնարավորություն կունենա դիտել նոր հաղորդաշարը:
Հիշեցնենք, որ այժմ Լոնդոնի դատարանը քննում է Ասսանժին` Շվեդիային հանձնելու վերաբերյալ հարցը: