19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Աշխարհում 900 մլն մարդ ծայրահեղ աղքատ է

Գործազրկությունն աշխարհում մնում է ծայրահեղ բարձր մակարդակի վրա եւ արդեն լուրջ մտահոգությունների առիթ է տալիս. գրեթե 1,1 մլրդ մարդ  աշխատանք չունի  կամ ապրում է աղքատության մեջ` չնայած աշխատավայրի գոյությանը, հայտնում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

ԱՄԿ-ի տվյալներով` ավելի քան 200 մլն մարդ առանց աշխատանքի է մնացել ճգնաժամային պայամնների պատճառով: Բացի այդ` տարեկան անհրաժեշտ է 40 մլն աշխատատեղ ստեղծել երկրագնդի բնակչության աճի փոխհատուցման, եւ, բնականաբար, նրա աշխատանքային ռեսուրսների աճի համար:

Գրեթե 900 մլն մարդ` մասնավորապես զարգացող երկրներում, ապրում է ծայրաստիճան աղքատության մեջ` օրական 2 դոլար աշխատավարձով:

Գործազրկության մակարդակը միջինում կազմում է 6 տոկոս, սակայն ԱՄԿ-ն պնդում է այդ թվին գումարել նաեւ այն մարդկանց թիվը, որոնք արդեն աշխատանք գտնելու հույսը  կորցրել են: Այդ պարագայում ցուցանիշը կբարձրանա մինչեւ 6,9 տոկոս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ