Խառնաշփոթ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում. Հայացք
ՀԱԿ-ի վերնախավը համամասնական ցուցակի հարցում ‘’բաժանվել է’’ երկու մասի: Մի մասի համար ցանկալի է ցուցակի հետևյալ եռյակը` 1. Լևոն Տեր-Պետրոսյան, 2. Ստեփան Դեմիրճյան, 3. Լևոն Զուրաբյան:
Մյուս խումբը մտադիր է երիտասարդացնել եռյակը և առաջ է մղում հետևյալ վարկածը` 1. Լևոն Տեր-Պետրոսյան, 2. Լևոն Զուրաբյան, 3. Նիկոլ Փաշինյան: Թերթի աղբյուրի հավաստմամբ` երկրորդ տարբերակը ավելի շատ կողմնակիցներ ունի: