04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՕԵԿ-ում գիտեն` ովքեր են ցուցակում

Չնայած “Օրինաց երկիր” կուսակցության պատասխանատուները հերքում են լուրերը, թե պատրաստ է կուսակցության համամասնական ցուցակը, սակայն, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հունվարի առաջին աշխատանքային շաբաթվա մեջ ՕԵԿ համամասանկան ցուցակները ճշտվել են:

Մասնավորապես, հստակեցվել են, թե ում անուններն են լինելու այդտեղ, բայց դեռ պարզ չէ, թե ով որ համարի տակ է լինելու: Բնականաբար առաջին երեք տեղերը ՕԵԿ վերնախավինն է` Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան:

ՕԵԿ առաջնորդը նույնպես նախընտրում է ՕԵԿ-ական երիտասարդներին, եւ նոր դեմքեր են լինելու ցուցակում: Մեխը դրվելու է մարզերի վրա: Henaran.am-ի տեղեկություններով, ՕԵԿ համամասնական ցուցակում նաեւ ՕԵԿԿապանի տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Միրզոյանն է լինելու: Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց, որ իր անունը կլինի ցուցակում:

Գարիկ ՄիրզոյանՏեղյակ չեմ թե որ համարն եմ լինելու, բայց կարեւոր չէ անցողիկ եմ, թե ոչ:ՕԵԿ առաջնորդը գնահատեց ինձ եւ արժանին մատուցեց, դա ինձ ոգեւորեց, եւ ես պատրաստ եմ աշխատել հանուն կուսակցության”,-Henaran.am-ին ասաց Գարիկ Միրզոյանը:

Նշենք, որ կուսակցությունը պատրաստվում է նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ