“The Daily Mail”-ը աշխարհի ամենահայտնի ինտերնետ ամսագիրն է
Բրիտանական “The Daily Mail”–ի կայք-էջը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ինտերնետային ամսագիրը: Այս ուսումնասիրությունն իրականացրել է “comScore” ընկերությունը:
“The Daily Mail” -ին հաջողվել է առաջ անցնել անգամ “The New York Times”–ից: Ըստ տվյալների` 2011-ի միայն դեկտեմբերին կայքի այցելուների թիվը կազմել է 45,3 միլիոն մարդ, ընդ որում` այս աճը տեղի է ունեցել ամերիկացի այցելուների հաշվին:
Ամենագործածվող ինտերնետ ամսագրերի հնգյակում են հայտնվել նաեւ “The Tribune” եւ “The Guardian” թերթերի կայքերը: Նշենք, որ “The Daily Mail”-ի կայքը բացվել է ընդամենը 3 տարի առաջ եւ հիմնական ուշադրությունը հատկացնում է շոու բիզնեսին վերաբերող եւ սկանդալային նորություններին:
Սակայն ամսագրի տպագիր տարբերակը իր հայտնիությամբ զիջում է բրիտանական “The Sun”–ին: