ԲՀԿ-ն լռում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան նախագահականում հանդիպել են կոալիցիայի մաս կազմող ուժերի ղեկավարները:
Հանդիպման առանցքային թեման, բնականաբար, սպասվող ընտրություններն են եղել: Ավելի վաղ Henaran.am -ը տեղեկացրել էր, որ կոալիցիոն գործընկերների հանդիպման ինտրիգը կրկին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն են լինելու, մասնավորապես, մեծամասնական ընտրակարգով կուսակցություններին բաժին հասնող մանդատների հարցը:
Առայժմ հայտնի չէ, թե այս հարցում համաձայնություն կայացե՞լ է կոալիցիոն գործընկերների միջեւ, թե՞ ոչ: ԲՀԿ-ն առայժմ լռում է: Henaran.am -ի հետ զրույցում այսօր ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը հրաժարվեց հանդիպման մասին որեւէ մեկնաբանություն անել:
“Այդ հարցով դիմեք նախագահի լրատվական ծառայությանը”,-մեզ ուղղորդեց ԲՀԿ խոսնակը: Henaran.am-ի այն դիտարկմանը, թե խոսքը կոալիցիայի ընդլայնված նիստի մասին է , Բաղդասար Մհերյանը տվեց նույն պատասխանն ու հավելեց, որ ինքն այս հարցի շուրջ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ: