24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանը 22 տարի առանց վարորդական իրավունքի “վայելել” է իր ծառայողական մեքենան

Գերմանացի մի  ոստիկան 22 տարի վարել է սեփական եւ ծառայողական մեքենաներն առանց վարորդական իրավուքի:

Այդ մասին պարզ է դարձել միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը ստուգում է անցկացրել` պարզելու , թե արդյոք բոլոր ոստիկաններն ունեն ծառայողական մեքենա վարելու իրավունք, որն անհրաժեշտ է ունենալ վարորդական իրավունքի հետ զուգահեռ:

Պարզվել է, որ ոստիկանը դեռեւս ԳԴՀ-ի ժամանակ ստացել վարորդական իրավունք, որը թույլ է տալիս վարել միայն  տրակտոր եւ մոտոցիկլետ:

Ոստիկանի հանդեպ դատական գործ է հարուցվել` առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Ինքը` ոստիկանը, իրեն մեղավոր չի համարում: Նա այսքան տարի կարծել է, որ իր ունեցած վարորդական իրավունքը թույլ է տալիս մեքենա վարել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ