30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Բեյոնսեի քաղաքականացումը՛՛. դասընթաց ուսանողների համար

Նյու Ջերսիի համալսարանն առաջարկել է իր ուսանողներին երգչուհի Բեյոնսեի ստեղծագործական կյանքի եւ  քաղաքական ու մշակութային կյանքի վրա նրա  ունեցած ազդեցության վերաբերյալ դասընթաց կազմակերպել:

Այն ներկայացվել է գենդերային  ուսումնասիրությունների  ամբիոնում:

Բեյոնսեի քաղաքականացումը” դասընթացի շրջանակներում ուսանողները ուումնասիրում են երգչուհու տեսահոլովակները, ծանոթանում են նրա երգերի տեքստերի հետ եւ գնահատում են ԱՄՆ-ի սեքսուալ, ռասայական եւ սեռային քաղաքականության վրա նրա ազդեցության մակարդակը: Ուսանողական քննարկումների շրջանակներում քննարկվում են նաեւ այնպիսի երգչուհիներ, ինչպիսիք են Նինա Սայմոնը, Բիլլի Հոլիդեյը, Լեդի Գագան, Ադելը եւ Էմի Ուայնհաուսը:

Համալսարանի պաշտոնական կայքում նշված է, որ Բեյոնսեն ընտրվել է ուսումնասիրության համար` որպես այնպիսի երգչուհի, ով ուշադրություն է գրավել ոչ միայն իր ստեղծագործություններով, այլեւ իր կյանքով եւ իր հայացքներով:

Բեյոնսեն առաջին երգչուհին է, որին համալասարանական դասընթաց կնվիրվի: Մինչ այդ նման պատվի է արժանացել նրա ամուսին Ջեյ Զին Վաշինգտոնի Ջորջթաունի համալասարանում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ