03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ջուլիան Ասսանժին դատի են տվել

Բրիտանական “Finers Stephens Innocent”-իրավաբանական ծառայությունը դատի է տվել “Wikileaks”–ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին:

Ինչպես գրում է “The Financial Times”-ը, դատական հայցը ներկայացվել է Լոնդոնի Գերագույն  դատարան հունվարի 30-ին: Նշվում է, որ Ասսանժի դեմ բողոքի պատճառն այն է, որ նա իրավաբանական ծառայությանը չի վճարել նախատեսված գումարը: Բացի այդ, ինչպես պարզաբանում է  “Bloomberg”–ը, Ասսանժը “Finers Stephens Innocent”-ին չի վճարել  իր անունից հանդես եկած անձանց տրամադրված գումարը:

Սակայն չի հաղորդվում,  թե Ասսանժը ինչով է մեկնաբանում գումարը չվճարելու փաստը: “Wikileaks”-ի հիմնադրի եւ իրավաբանական ծառայության միջեւ  համագործակցությունը դադարեց այն բանից հետո, երբ Լոնդոնի Գերագույն դատարանը  որոշում կայացրեց Ասսանժին հանձնել Շվեդիային:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ